Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ ԾՈՐԱԿՈՎ

Մարզեր

2003թ-ին Վանաձորում տեղադրվել է19000 ջրաչափ, սակայն այդ ջրամատակարարման որակի բարելավման վրա չի անդրադարձել:

Վանաձորցիներին այսօր մտահոգում է ոչ միայն այն փաստը, որ իրենք շուրջօրյա ջրամատակարարում չունեն, այլեւ այն, որ Վանաձորի մի շարք թաղամասերում, մասնավորապես տնակներից ազատված տարածքներում ջրի կորուստները լուրջ չափերի են հասնում:

Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի տնօրեն Էդուարդ Վահանյանի, վթարները վերացնելը իրենց գործը չէ. «Ջրամատակարար կազմակերպության պարտականությունը միայն քաղաքային ներքին ցանցի սպասարկումն է եւ այս պարագայում խնդիրը բնավ էլ ջրմուղկոյուղունը չէ: Սուղ ֆինանսական միջոցներով հնարավոր չէ վերացնել ջրի վթարները, սակայն հնարավորության սահմաններում ընկերությունը փորձում է օգտակար լինել բնակչությանը»: