Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՇԱԽՄԱՏԸ

Մարզեր

Անցյալ տարվա մարտ ամսվա դրությամբ Սիսիանի շախմատի դպրոց հաճախում էր ընդամենը 13 երեխա, սակայն, մի քանի ամսվա տարբերությամբ` այսօր արդեն այդ թիվը հասել է 70-ի:

Թեպետ տարին նոր է սկսվել, սակայն Սիսիանի շախմատի դպրոցը արդեն իսկ արձանագրել է տարվա առաջին հաղթանակը:

2004 թ-ի հունվարի 10-ից 19-ը շախմատի ակադեմիան կազմակերպել էր Տիգրան Պետրոսյանի 75 ամյակին նվիրված շախմատի մրցաշար: Մրցուները անցկացվել են տարիքային 6 ենթախմբերում:

Մրցաշարին մասնակցել են 7 հոգի, նրանցից միայն մեկը՝ Հայկ Մինասյանն է շախմատի դպրոցի սան եղել: Եւ հենց Հայկն էլ 15-ից 18 տարիքայինների խմբում կիսելով 5-ից 7-րդ տեղերը, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, արժանանալով դրամական պարգեւի եւ պատվոգրի: