Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԼԱՄՊԵՐԸ ԿՄԱՔՐԵԻՆ ՄԵՐ ՋՐԵՐԸ

Հասարակություն

Այսօր Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում ռուս-հոլանդական ընկերության անդամները ներկայացրեցին օդում եւ ջրում մանրէներ վերացնող, ուլտրամանուշակագույն ճառագայթները ֆիլտրող նորագույն լամպերը։

Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով, այսօր Հայաստանում այս լամպերի կիրառումը շատ օգտակար կլիներ, օրինակ, ջրային տնտեսությունում, որտեղ իրենց կարծիքով, բավականին լուրջ խնդիրներ կան: Կազմակերպության ներկայցրած մեկ ամենաէժան սարքավորումը արժե` 50 դոլար: