Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՉԼՈՒԾԵՑ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մարզեր

Զոհված ազատամարտիկների, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, փախստականի կարգավիճակ ունեցող ու 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաների լրացուցիչ պարապելու հոգն իրականացնում է Սյունյաց թեմի Սիսիանի փոխառաջնորդարանը:

Այն երեխաները, որոնք ցանկանում են հետագա ուսուցումը շարունակել ԲՈՒՀ-ում լրացուցիչ պարապում են հայոց եւ անգլերեն լեզուներ, մաթեմատիկա եւ ֆիզիկա: Բարեգործական ծրագրում արդեն ներգրավված է 40 երեխա, որոնք դեռ սովորում են միջնակարգ դպրոցի 9-րդ եւ 10-րդ դասարաններում:

Ծրագրով նախատեսված է, որ 3 ամիս լրացուցիչ պարապելուց հետո երեխաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի պարզվի երեխաների առաջադիմության մակարդակը:

Նմանատիպ ծրագիր իրականացվում է Վայք, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքների կիրակնօրյա դպրոցներում: