Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հասարակություն

Հունվարի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ լսեց նաեւ «Կասկադ եւ Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ի հայցն ընդդեմ Ջեմմա եւ Ջուլիետ Ասատրյանների, որոնց շահերը ներակայացնում էր երգիչ Էդվարդ Զորիկյանը:

Այս դեպքում փոխհատուցում էր առաջարկվել, որի հետ բնակիչները համաձայն չէին:

Էդվարդ Զորիկյանը միջնորդություն ներկայացրեց հետաձգելու դատական նիստը` ԾԻԳ-ի հետ հաշտության եզրեր գտնելու նպատակով: ԾԻԳ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք համաձայն են հետաձգման հետ, իսկ հաշտության առաջարկը պետք է քննարկվի:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 29-ին: