Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՍԿԱԴ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ» ԾԻԳ-Ը ՄԱՐԴԿԱՑ ԱՆՏՈՒՆ Է ԹՈՂՆՈՒ՞Մ

Հասարակություն

Լալայան 12 հասցեով բնակվող Գեւորգյանների ընտանիքի գլխին անտուն եւ անօթեւան լինելու սպառնալիք է կախված:
«Կասկադ եւ Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ը դատական հայց է ներկայացրել նրանց վտարման վերաբերյալ:

Հունվարի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ լսեց հիշյալ գործը:

Արմեն Գեւորգյանը նշեց, որ իրենց ընտանիքը 1989թ. բնակվում է այդ հասցեով, իսկ 1998թ. գրանցվել են:

Նա հայտնեց, որ մոտ մեկ ու կես տարի առաջ թաղապետարանը` որպես փոխհատուցում, երկու սենյականոց բնակարան էր խոստանում, որին իրենք համաձայն էին, սակայն խոստումը իրականություն չդարձավ: Իսկ ներկայումս էլ, ըստ Գեւորգյանների, «Կասկադ եւ Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ը առանց որեւէ փոխհատուցման վտարում է, եւ իրենք փաստորեն անտուն են մնում:

Դատական նիստը հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու կապակցությամբ եւ նշանակավեց հունվարի 29-ին: