A
A
ՀԱԿՈԲՅԱՆԻ 3-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեի մրցաշարում կայացան 10-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ:
Հակոբյանը ներկայումս ունի 50-տոկոսանոց արդյունք` 10 խաղում վաստակելով 5 միավոր:
Առաջատար Անանդի եւ Ադամսի մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի:
Անանդը 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող Ադամսը եւ Լեկոն ունեն 6-ական միավոր: Կրամնիկը 5.5 միավորով գտնվում է 4-րդ տեղում: Հակոբյանը, Թոփալովը, Սվիդլերը, Շիրովը, Վան Վելին եւ Բոլոգանը իրենց 5-ական միավորներով բաժանում են 5-րդ հորիզոնկանը:
11-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը կլինի Շիրովը: