Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ՇԵՆՔՆ Է ՓԼՈՒԶՎԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հասարակություն

Անցած գիշեր, 22:30 րոպեին, փլուզվել է Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը: Ինչպես տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, փլուզումը նախկինում գրանցվածներից ամենամեծն է:

Հիմնականում վնասվել է շենքի հետնամասի կենտրոնական հատվածը: Այս պահի դրությամբ հանրակացարանի փլուզված հատվածում բնակվում է 15 ընտանիք:

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի տեղեկացմամբ, այս շենքի բնակիչներն ընդգրկված են ինչպես ԲԳՎ ծրագրում, այնպես էլ բնակարանի ստացման հերթացուցակներում:

Արդեն 3 ընտանիք բնակարան է ձեռք բերել ԲԳՎ ծրագրով, 11 ընտանիք էլ հերթացուցակով է բնակարան ստացել: Շենքում շատ է նաեւ ապօրինի բնակվող ընտանիքների թիվը:

Հանրակացարանը գտնվում է նախկին Տեքստիլ կոմբինատի հաշվեկշռում: Ամրացման կամ հիմնային նորոգման հարցում տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործարանի տնօրինությունը պետք է շատ արագ գա փոխադարձ համաձայնության, քանի որ, մասնագետների գնահատմամբ, շենքը յուրաքանչյուր պահի կարող է փլուզվել։