Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՏԱԼԱԿԱՆ ՈՃԸ ՏԱՆ ՀԱՄԱՐ»

Տնտեսություն

Այս խորագրով իտալական արտադրանքի ցուցահանդեսի բացումը հունվարի 22-ին տեղի ունեցավ կառավարության նիստերի դահլիճի նախասրահում: Այն տեւելու է մինչեւ հունվարի 24-ը:

Ցուցահանդեսին մասնակցում են իտալական 26 ընկերություններ, որոնք ներկայացնում են տան կահավորանքին անհրաժեշտ բազմազան արտադրանք: Ցուցահանդեսը կազմակերպել են հայկական «Հորիզոն-95» ընկերությունը եւ Իտալիայի գործարարների միությունը:

Ողջյունի խոսքում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնում, որ այն հնարավարություն կընձեռնի տեղեկատվության փոխանակման, գործարար կապերի հաստատման եւ համատեղ ծրագրերի իրականացման համար, որը կարող է նպաստել այս ոլորտում իատալական առաջավոր փորձի կիրառման համար: