Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Տնտեսություն

Այսօր Շվեյցարիայի ամառանոցային Դավոս քաղաքում իր աշխատանքը սկսեց ամենամյա 34-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Դրան մասնակցում են 94 երկրների 2100 պատվիրակներ, այդ թվում 30 երկրների ղեկավարներ, կառավարության 75 անդամներ:

Ավանդույթի համաձայն, համաժողովի ընթացքում կքննարկվեն աշխարհում կայունություն հաստատելու, տնտեսական զարգացման հեռանկարների, «տաք կետերի» իրավիճակի վերաբերյալ հարցեր:

Այս տարի քննարկման առարկա կդառնա Մերձավոր արեւելքը, համընդանուր անվտանգությունը, եվրոյի փոխարժեքի դինամիկան, երկրագնդի համընդհանուր տաքացումը, համաշխարհային տնտեսության վիճակը:

Դավոսի ամենամյա համաժողովին այս անգամ Հայաստանը չի մասնակցում:

«Կարեւորելով համաժողովի նշանակությունը, այնուհանդերձ տարբեր պատճառներով այս անգամ Դավոս Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներից ոչ մեկ չի մեկնել», - տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը:

Ի դեպ, Դավոսի համաժողովին չեն մասնակցում նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Իսկ Վրաստանը մասնակցում է նորընտիր նախագահի գլխավորությամբ։