Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Սպորտ

Վեյկ ան Զեիի մրցաշարի 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով մրցեց մոլդովացի հայտնի շախմատիստ Բոլոգանի հետ: Մրցամարտի միջնամասում հայ գրոսմայստերը ուներ առավելություն, սակայն վերջնամասում զինվորի կորուստ ունեցավ եւ թույլ տվեց մոլդովացուն ստանալ դիրքային առավելություն:

Ի վերջո 59-րդ քայլին Վլադիմիր Հակոբյանը հանձնվեց եւ մրցաշարում կրեց իր 3-րդ պարտությունը:

Առաջատար Անանդը կես միավոր վաստակեց Կրամնիկի հետ պարտիայում: Վաստակելով 6.5 միավոր Անանդը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ադամսը եւ Լեկոն 5.5-ական միավորով գտնվում են 2-րդ տեղում: Թոփալովը, Կրամնիկը, Վան Վելին եւ Սվիդլերը ունեն 5-ական միավոր: 8-րդ տեղը զբաղեցնող Շիրովը վաստակել է 4.5 միավոր: 9-րդ հորիզոնականը 4-ական միավորով բաժանում են Հակոբյանը եւ Բոլոգանը: