Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2004Թ. ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Սպորտ

Ամփոփելով 2003թ.-ն Իշխան Զաքարյանը նշեց, որ նախորդ տարում հայ մարզիկները օլիմպիական մարզաձեւերի մրցաշարերում նվաճել են 49 մեդալ, իսկ ոչ օլիմպիական մարզաձեւերում` 32:

Ամենաշատ մեդալներ հայ մարզիկները նվաճել են 2003թ., երբ միջազգային մրցաշարերից Հայաստան է բերվել 103 մեդալ:

2003թ.ամենակարեւոր իրադարձությունը Համահայկական 3-րդ խաղերն են եղել: 4-րդ համահայկական խաղերը լինելու է 2007թ.-ին, սակայն սփյուռքի մի շարք կազմակերպությունների ցանկություններին ընդառաջ 2004թ-ին նախատեսվում է անցկացնել սպորտային խոշոր համաժողով:

Անցայլ տարի հաջող են ընթացել հանրակրթական դպրոցներում անցկացվոց մրցաշարարը: 2004թ.-ին, ըստ Իշխան Զաքարյանի, ազգային ֆեդերացիանների մարզիչների ծրագրերը կֆինանսավորվեն առանց պարտքի եւ ամբողջ ծավալով: