Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սպորտ

Մոսկվայում ընթացող «Համագործակցության չեմպիոնների գավաթի» խաղարկության 3-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» հանդիպեց Աշխաբադի «Նիսայի» հետ:

Հանդիպման 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նիսայի» հարձակվող Ուրազովը: Թվում էր, թե հանդիպումը այդպես էլ կավարտվի եւ «Փյունիկը» 3-րդ անընդմեջ պարտությունը կկրի, սակայն 89-րդ րոպեին Գալուստ Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը: Դեռ ավելին. մրցավարի ավելացրաց ժամանակահատվածում Դավիթ Գրիգորյանը 2-րդ անգամ գրավեց «Նիսայի» դարպասը եւ «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով:

C խմբի մյուս մրցավեճում Կիեւի «Դինամոն» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆլորայի» դարպասը եւ գրավելով 1-ին հորիզոնականը դուրս եկավ քառորդեզրափակիչ:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ «Ֆլորան», իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» վաստակելով 3 միավոր բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով, իրենց ետ թողնելով «Նիսային»: