Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՍԵՐԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

Հասարակություն

Հանրապետության դպրոցներում հունվարի 26-ին կվերսկսվեն դասերը,- այսօր տեղեկացրեց ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը` վստահեցնելով, որ գրիպի համաճարակի վտանգ այլեւս չկա:

Հիշեցնենք, որ տարեվերջին դպրոցներում դասերն ընդհատվել էին գրիպի համաճարակի պատճառով: Պարոն Դավիդյանցը նշեց, որ իրենք դպրոցներում պարբերաբար ստուգումներ են անցկացնելու` ճշտելու` ինչպես է պահպանվում ջերմային ռեժիմը, ինչպիսին է աշակերտների հաճախելիությունը: