Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՅԱՑԱՎ «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթ

Այսօր, թատրոնի միջազգային օրվա նախօրեին կայացավ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին հանրապետության 13 թատրոն:

Անցյալ տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախը», որը բեմադրել է Արմեն Էլբակյանը: Ներկայացումը ցուցադրվում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Ամենաշատ մրցանակների արժանացավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը: