Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Հասարակություն

Այսօր Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանն Արշակ Խաչատրյանի նախագահությամբ հրապարակեց Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործով դատավճիռը։

Ինչպես եւ պահանջել էր մեղադրող կողմը դատարանը նվազեցրեց ամբաստանյալներից Գրիգոր Պետրոսյանի /Մզդր/ պատժաչափը 7-ից 5 տարի, մյուս ամբաստանյալների մասով վճիռը թողեց ամփոփոխ։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը եւ սպանության անմիջական կատարող Ջոն Հարությունյանը դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, Ֆելիքս Առուստամյանը, որը երեք անգամ հնարավորություն էր ունեցել սպանելու Տիգրան Նաղդալյանին, սակայն չէր սպանել, դատապարտվել էր 12 տարի ազատազրկման եւ Գեղամ Շահբազյանը, որը պատվիրատուի եւ անմիջական կատարողների կապող օղակն էր, դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։

Արմեն Սարգսյանի պաշտպանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, ապա նաեւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերով՝ Եվրոդատարան։

Ի դեպ, վճռի հրապարակման պահին դատարանում չէր Արմեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իսկ Սարգսյանի կողմնակիցները վճիռը լսում էին նստած։ Դատավորի նկատողությանը, թե վճիռը լսում են հոտնկայս, ներկաները պատասխանեցին, որ կանգնած լսում են օրինական վճիռը։