Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԵՆ ՊԱՏՇԱճ

Հասարակություն

ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին ներկայացրեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն պատրաստված ազգային զեկույցը:

Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը:

ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեն, որը կազմված է 18 անկախ փորձագետից, քննության է առնում կոնվենցիայի վերաբերյալ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության զեկույցը ընգրկում էր վերջին հինգ տարիների ընթացքում երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված քայլերի նկարագիրը:

Կոմիտեի եզրակացությունները կհրապարակվեն հաջորդ երկու շաբաթվա ընթացքում: Միեւնույն ժամանակ ընդգծվեց երկրում երեխաների հարցերով զբաղվող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: