Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին արարն ավարտված է (տեսանյութ)

Քաղաքականություն
4a8de0f1c33a7f2d263e7d09bfbda214

Այսօր «Ազատության» հրապարակը համախմբել էր բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են Րաֆֆի Հովհաննիսյանի ճակատագրով: Ուժերի գերլարմամբ «Ժառանգության» հիմնադիրը մոտեցավ բարձրախոսին եւ 15 րոպեանոց ելույթ ունեցավ, որում իր մտահոգությունները ներկայացրեց երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ տեղեկացրեց, որ պայքարը միայն իրենով չի սահմանափակվում եւ այսօր չի ավարտվում: Թեեւ ինքը լսելով մեր հայրենակիցների, բժիշկների հորդորները` նաեւ հաշվի առնելով, որ պարտք ունեի երեխաների նկատմամբ, դադարեցնում է հացադուլը:
Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

«Ավարտվել է մեր պայքարի առաջին փուլը, սակայն այն շարունակվում է, եւ մենք կրկին հրապարակ եւ այլ ամբիոններ կվերադառնանք, որպեսզի գնահատական տանք հանրապետությունում ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործունեությանն ու ընդդիմության ներսում առկա իրավիճակին»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա մի երկար շղթայի մի փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում», -ասաց նա եւ շնորհակալություն հայտնեց բարոյական աջակցության համար: Ապա Տեր Գրիգոր քահանան կարդաց «Հայր մեր» տերունական աղոթքը`օրհնելով հացադուլի դադարեցման որոշումը, եւ մեկ օրհնված հաց բաժանվեց ժողովրդին:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից եւ տերունական աղոթքից հետո հավաքվածներին ողջունեց «Կարին» երաժշտական համույթը:
Ի դեպ, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնը խլացնում էր հարակից միջոցառումը, որը կազմակերպվել էր Երեւանի քաղաքապետարանը: