Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է

Սպորտ

«Համագործակցության չեմպիոնների գավաթի» 2004թ. խաղարկության 2-րդ տուրում Երուանի «Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»:

Չնայած կիեւցիները հանդես եկան գրեթե 2-րդ կազմով, սակայն արդեն 14-րդ րոպեին Մելաշենկոն բացեց խաղի հաշիվը:

Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում այլեւս չառձանագրվեց:

Անկախ 3-րդ տուրի «Նիսայի» հետ հանդիպման արդյունքից «Փյունիկը» այլեւս հնարավորություն չունի դուրս գալ քառորդ եզրափակիչ:

C խմբի մյուս մրցավեճում Տալինի «Ֆլորան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Աշխաբադի «Նիսայի» դարպասը:

Վերջին տուրից առաջ C խմբի մրցաշարային աղյուսակը ունի այսպիսի տեսք.

_________ Խ Մ
1. Ֆլորա 2 6
2. Դինամո 2 4
3. Նիսա 2 1
4. Փյունիկ 2 0