Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է 48-ՈՎ

Հասարակություն

Սիսիանի Հիվանդանոց ՊՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունքում 2003 թ-ին 2002-ի համեմատությամբ նորածինների թիվը ավելացել է 48-ով:

2002-ին ծնվել է 376 երեխա, իսկ անցած տարի լույս աշխարհ է եկել 424 փոքրիկ՝ 208 տղա եւ 216 աղջիկ:

2003 թվականին բաժանմունքում գրանցվել է 1 երկվորյակ:

2004 թ-ի առաջին մանկան ճիչը լսվել է հունվարի 2-ին, նորածինը 2 կգ. 100 գրամ քաշով, տան առաջին երեխան է՝ արական սեռի: