Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵԾ» ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՎ ՄԵԾ ՀՈԳՍԵՐ

Հասարակություն

2004 թվականին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը Եվրախորհրդի ծրագրերի շրջանականերում մի շարք միջազգային կազմակերպություններից՝ մանկատան երեխաների խնամակալության հարցի աջակցության համար 650000 դոլարի դրամաշնորհ կստանա:

Այս մասին այսօր Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Եսայանը: Պարոն Եսայանի վստահմամբ, այսօր շատ ընտանիքներ մեծ ցանկություն ունեն երեխաներին խնամելու. «Այս հարցում հաշվի կառնվեն տվյալ ընտանիքի բարոյահոգեբանական եւ ֆինանսական տվյաները: Մենք կստանանք դրամաշնորհները եւ պարտադիր կվերահսկենք ամբողջգործընթացը»:

Ըստ պարոն Եսայանի, այսօր մանկատներում յուրաքանչյուր երեխայի ամսական սննդի համար ծախսվում է 50000 դրամ եւ ավելի ճիշտ կլինի, որ այդ գումարը տրվի խնամակալ ընտանիքին՝ երեխայի ընդհանուր ծախսերը հոգալու համար: