Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«27-Ի» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Հասարակություն

Զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց «Հոկտեմբերի 27-ի» գործով դատաքննությունը։

Դատարանը 4 օր ժամանակ տվեց ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանին, Համլետ Ստեփանյանին, Էդիկ Գրիգորյանին եւ վերջինիս պաշտպան Կարապետ Աղաջանյանին պաշտպանական ճառ պատրաստելու համար։

Պաշտպանական ճառերը կներկայացվեն հունվարի 19-ին։

Հիշեցնենք, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից «Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալներ Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։