Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎՏԱՆԳ

Հասարակություն

«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը հնարավոր է, որ մոտակա ժամանակաշրջանում կրկնվի եւ մեկ տարվա ընթացքում Իրանից 1000 կիլոմետր շարավիղով գտնվող երկրները կլինեն սեյսմիկ վտանգավոր վիճակում», - այսօր Ժուռնալիստների տանը իր ասուլիսում հայտարարեց «Հայկական սեյսմակայունության եւ երկրի ֆիզիկայի» ընկերակցության նախագահ Սերգեյ Բալասանյանը:

Պարոն Բալասանյանի խոսքերով, Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի սարսափելի հետեւանքների պատճառները՝ բնակչության անիրազեկության, իշխանությունների անպատրաստվածության եւ շենքերի սեյսմիկ նորմերին չհամատասխանության հարցերն էին. «Այս երկրաշարժը պետք է պարտադրի Հայաստանի իշխանություններին, որ իրենք լրջորեն զբաղվեն սեյսմիկ ծառայության խնդիրներով: Այսօր Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ամբողջովին լուծարված է եւ նոր երկրաշարժի դեպքում մենք կհայտնվենք Իրանի վիճակում»: