Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ՓԱԿՈՒՄ ՏԱՐԻՆ

Տնտեսություն

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կարծիքով Աժ- ի ընդունած հարկային փաթեթը բավականին նորմալ է, թե§ կարիք կա կատարելագործելու: Ինչ վերաբերում է ստվերային տնտեսության ազդեցությունաը իրենց ծրագրերի վրա, ապա դա բացասական է ազդում, § իրենք դժգոհ են մաքասային ծառայության աշխատանքներից, մասնավորապես կապված մաքսանենգության հետ, § այդ առումով ապրանքների դրոշմավորումը դրական քայլ է: Այդ մասին նա նշեց դեկտեմբեմբերի 19-ին կայացած ասուլիսում, որը նվիրված էր Գրանդ հոլդինգի 2003թ. գործունեության ամփոփմանը

Ըստ նրա` իրենց ձեռնարկությունները տարին հաջողությամբ են տարին փակում են, նույնիսկ լամպերի գործարանը, որը շահութով չէր աշխատում, անցած ամիս առաջին անգամ 100 հզ. դոլար շահաբաժին է տվել: Ընդհանուր առմամբ հոլդինգը, որոնց մեջ մտնում են Գրանդ տաբակ, Գրանդ քենդի, Իտերնեյշնլ Մասիս տաբակ, Գրանդ սան ձեռնակություները 2003թ. մոտ 30 մլ. դոլար մուտք են արել պետբյուջե: Հրանտ Վարդանյանի հավաստմամբ իրենք պատրաստ են Հայաստանի տարբեր շրջաններում գործարար ծրագրեր իրականացնել, սակայն առաջարկները պետք տեղերից գան:

Ծխախոտագործության ասպարեզում հիմնական շեշտադրումը կատարվում է Տավուշի մարզում § ըստ նախանական պայմանավորվածոթյան այստեղ աճեցված «Սամսուն» տեսակի ծխախոտը 2004 թ. գնելու է հանրահայտ BIT ընկերությունը: Իսկ ի՞նչ է պատճառը, որ Գրանդ հոլդինգի արտահանման հիմնական ուղղությունը ար§ելյան երկրներն են, ԱՄՆ ու ՌԴ-ը, Հ. Վարդանյանը հայտնեց, որ եվրոպական շուկա մտնել շատ դժվար է, այնտեղ հարոցվող օրինական § անօրինական արգելքների պատճառով: