Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՈՂԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Տնտեսություն

Ներկայիս Աժ-ում ստեղծվել է մի կառույց, որն իր գործունեությամբ նմանվում է նախկինում հայտնի էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին:
ԱԺ նախագահը համոզված է, որ գոնե, գործունեության արդյունքների եւ հետեւանքների առումով այդ հանձնաժողովները կտարբերվեն:

Նորաստեղծ հանձնաժողովի գործունեության շրջանակն ավելի լայն է լինելու, քանի որ այն «Վարկերի գործունեությունն ուսումնասիրող» հանձնաժողով է:

Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում` «ԱԺ կանոնակարգ»-ով նախատեսված ժամկետներում հանձնաժողովը կներկայացնի իր գործունեության արդյունքները, թե վարկերի օգտագործման առումով ինչ չարաշահումներ են բացահայտվել:

«Հետեւողական կլինենք, կդիմենք համապատասխան մարմիններին այդ մեղավորների պատժելու համար: Մի անգամ գողի ձեռքը բռնել է պետք», - ասում է Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը: