Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»

Հասարակություն
51b5b1645be4e99371f33cf082460898

Ազատամտությունը, ճշմարտախոսությունը եւ հզոր անհատ լինելը կարող է պատճառ լինել, որպեսզի դառնաս վտարանդի. այս կարծիքին է «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Արորդի Վարպետյանը, որի մուտքը Հայաստան 2002թ-ից արգելվում է`«նպատակահարմար չէ» պատճառաբանությամբ:

Մարսելում բնակվող Ալեքսանդր Արորդի Վարպետյանը կարծում է, որ գրողների մի խումբ` «ստալինյան-բերիական սկզբունքներով ու մեթոդներով», անհիմն մեղադրանքներով վտարվել է Հայաստանից եւ չի կարող վերադառնալ:

«Խորհրդային, որպես համամարդկային քաղցկեղ»,-երեւույթը բնութագրում է «Էություն» միաբանության նախագահը; Սակայն նա դժվարանում է ասել, թե քանի հայ վտարանդի գրող կա:
Ե՞րբ կա ինտերնետ եւ հնարավոր է ասելիքը տեղ հասցնել, ինչու են նրանց վտարանդու կարգավիճակով պահում:

«Որովհետև հիմար են` կարծելով հնարավոր է նրանց կենդանի թաղել մոռացության մեջ կամ լռեցնել ինֆորմացիոն եղծ հեղեղում: Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը... Վկա գերհզոր ԽՍՀՄ-ի ճակատագիրը»,- ասում է Ալեքսանդր Արորդի Վարպետյանը:

Նա առաջարկում է «անցնել վճռական պայքարի` առավելաբար հանուն մարդկային արժանապատվության և հայ ժողովրդի բառացիորեն փրկության, նրան նախատեսված սահմռկելի ճակատագրից»:

Հիշեցնենք, որ 1948թ Խորհրդային Հայաստան ներգաղթած, 1975թ-ից կրկին Մարսելում վերահաստատված Ալեքսանդր Վարպետյանը հեղինակել է «Արփիական», «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Ոգեկոչ», «Էություն», «Արիականք», «Ծննդոց», «Էականք», «Ազգային խաչբառ, կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար» եւ այլ աշխատություններ:

Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում՝ 1990թ-ին Հայաստանում հիմնադրել է «Էություն» ազգային իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել հայագիտությանը նվիրված բանախոսություններով, հաղորդաշարերով, միջոցառումներով: