Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ՀԱՅՑԸ ԱՆՀԻՄՆ ՃԱՆԱՉՎԵՑ

Մարզեր

Այսօր Արմավիրի դատարանը վճռեց անհիմն ճանաչել հայցը քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանի հայցը ընտրախախտումների վերաբերյալ: Նկատենք, որ դատավճռի հրապարակման պահին երկու կողմերն էլ բացակայում էին դահլիճից. հայցվոր Արայիկ Աղաբաբյանը ցուցադրաբար հեռացավ դահլիճից, իսկ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդհանրապես դատական նիստին չէր ներկայացել:

Հայցվորը հայտարարեց, որ կեղծիքներն ակնհայտ են, եւ դրանք ինքը ներկայացնելու է դատախազությանը: Իսկ դատարանի բակում հավաքված արմավիրցիները հավաստիացրեցին, որ ընտրությունների այլեւս չեն մասնակցի: