Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը մեկնեց Ռուսաստան

Պաշտոնական
3dd9715dc05e5d3850b109a1a28862a0

Հոկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:

Հոկտեմբերի 1-2-ը Կրասնոյարսկ քաղաքում կկայանա Սիբիրի և Հեռավոր Արևելքի դաշնային շրջանների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպում: Դրանց կմասնակցեն Բարնաուլի, Ուլան-Ուդեի, Խաբարովսկի, Վլադիվոստոկի, Աբականի, Կրասնոյարսկի, Սախալինի, Չիտայի, Իրկուտսկի, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի և Տոմսկի հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հանդիպում-հավաքի ընթացքում քննարկվելու է նաեւ ՀՀ և ՌԴ միջպետական, տարածաշրջանային համագործակցության տարբեր բնագավառներում ՌԴ հայ համայնքների դերակատարությանն ու ներգրավվածությանն առնչվող հարցեր:

Համայնքների ղեկավարները կներկայացնեն ՌԴ հայ համայնքների տեսակետներն ու մոտեցումները ՀՀ սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության հայեցակարգի» և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ:

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Կրասնոյարսկի հայ համայնքի անդամների հետ:

ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը կմասնակցի նաև Կրասնոյարսկի «Արմենիա» պարային համույթի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: