Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերոսամարտից անցել է 95 տարի

Մշակույթ
111f7390db15c1edb2d2ebf19a00c31f

Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը տուրք էր 40 օր թշնամու դեմ պայքարողների հիշատակին: Այն բացվեց այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
Լուսանկարներում պատմություն է, որը հյուսվել է 1915թ-ից մինչ մեր օրերը:

Lուսանկարներից, օրինակ, կարելի է տեսնել` ֆրանսիական նավերը ինչպես են օգնության հասել մուսալեռցիներին, նավերով նրանց տեղափոխել Ֆրանսիա:

Մոտ 150 այս լուսանկարները  բերվել են Այնջարից և ցուցահանդեսի ավարտից հետո պետք է վերադարձվեն: Դրանք պատկանում են մուսալեռագետ  Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին և Մուսա լեռան հայրենակցական միության երիտասարդական թեվի ատենապետ Աբրահամ Բալաբանյանին:

«Մուսալեռագետ,  Վահրամ Շեմեսյանը երկար ժամանակ է հավաքել այս նկարները: Դրանք չափսով փոքր, անորակ նկարներ են եղել: Նա վերականգնել է և Այնջարում ներկայացրել հանրությանը: Մենք, մասնակցելով այնտեղի ցուցահանդեսին, խնդրեցինք մի որոշ ժամանակով դրանք մեզ տրամադրել, որպեսզի ներկայացնենք հայ հասարակությանը»,-ասաց երիտասարդական թեւի ատենապետ Աբրահամ Բալաբանյը:

Ցուցահանդեսը  կշարունակվի մինչը սեպտեմբերի 19-ը:

Մուսա Լեռան 95-ամյակին նվիրված միջոցառումները վաղվանից կշարունակվեն Մուսալեռ գյուղում: