Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կաուչուկ չի՞ արտադրի (տեսանյութ)

Տնտեսություն
0c3ddd8d727ec329f266e9eb93b66567

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը կարծում է, որ Հայաստանը աստիճանաբար զրկվում է կաուչուկ արտադրելու մենաշնորհից:

«Աշխարհում կա 4 գործարան, որոնք արտադրում են կաուչուկ, մեկը «Նաիրիտ»-ն է: Թույլ տնտեսությամբ Հայաստանը ունի նման մենաշնորհ, այսինքն շուկան ահավոր բաց է, եւ ճիշտ գրագետ արտադրելու դեպքում այս գործարանը կծաղկի, անգրագետ ղեկավարման դեպքում` այս գործարանը գնում է դեպի զրո»,- «Ա1+»-ին ասաց Հարություն Առաքելյանը:

Կուսակցության տնտեսական հանձնախումբը հետազոտություններ է կատարել եւ պարզել, որ «Նաիրիտի» 5000 աշխատատակիցներ գործազուրկ դառնալու առջեւ են:

Հարություն Առաքելյանը այս հարցում մեղադրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ տնօրեն Վահան Մելքոնյանին: «Նրանք նպատակաուղղված այս հզոր գործարանին դեպի կլինիկական մահ են տանում»,- ասում է Հարություն Առաքելյանը:

Նրա խոսքերով` կան միջազգային կառույցներ, որոնք ցանկանում են ֆինանսավորել գործարանը, սակայն չեն ուզում գործ ունենալ ՀՀ ներկայիս կառավարության, գործարանի տնօրինության հետ:

Ի դեպ, «Նաիրիտ» գործարանը արդեն 6 ամիս է արտադրանք չի տալիս: Իսկ «Նաիրիտ» գործարանում հրաժարվեցին մեկնաբանել Հարություն Առաքելյանի ներկայացված մեղադրանքները` դա համարելով արժանապատվությունից ցածր: