Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ-ՉՈՒՆԵՆՔ

Տնտեսություն

Կառավարությունն իր հերթական նիստում հասցրեց պետբյուջեի պահուստային ֆոնդից դուրս գրել 960 000 մլն.դրամ, 158 100 դոլարին համարժեք գումար: Այդ գումարը կառավարությունը նախատեսել է ծախսել 6 հաշմանդամ ազատամարտիկի սոցիալական ծանր պայմաններն ու բնակարանային խնդիրները հոգալու համար:

Հատկացվող գումարի շրջանակում ՀՀ Արտգործնախարարությունը կօգնի Հունաստանում ՀՀ դեսպանությանը զբաղեցրած շենքում ձեռք բերել նոր հարկաբաժին:

Պետբյուջեի պահուստային ֆոնդի գումարներից բաժին է հասել նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Լանդշաֆտը երեխաների աչքերով» ցուցահանդեսի կազմակերպման համար: