Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՂՐԻՈՒՄ ՏԻՖ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Մարզեր

Այս օրերին քաղաքով մեկ լուրեր են տարածվել, որ Մեղրիում տիֆի համաճարակ է:

Այդ հարցով դիմեցինք ՀՀ Առողջապահության նախարարություն, որտեղից տեղեկացանք, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ գրանցված է որովակին տիֆի կասկածով 12 հիվանդ եւ 2 արդեն հաստատված դեպք:

Այդ 12 հիվանդների մոտ տիֆի տարբեր նշաններ են նկատվում՝ ջերմություն, աղիքային խանգարումներ, սակայն լաբորատոր անալիզը տիֆ դեռ ցույց չի տվել:

Վարակի պատճառն է խմելու ջուրը:

Ներկա պահին կատարվում են ուսումնասիրություններ եւ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրային տնտեսության հետ համատեղ: Առաղջապահության նախարարությունը զեկուցագրեր է ներկայացրել կառավարություն, Երեանից Մեղրի արդեն գնացել են մասնագետներ՝ համաճարակաբան եւ ինֆեկցիոնիստ, որ տեղում եւ բուժօգնություն ցուցաբերեն, եւ ստուգեն, թե այդ 12-ի մոտ տիֆ կա, թե ոչ:

Հավանաբար այսօր վարակվածների թիվը ավելացել է, քանի որ բնակիչները շարունակում են օգտվել այդ ջրից: Ինչպես հայտնի դարձավ, ջրի մեջ շատ բարձր էր բակտերիաների ցուցանիշը՝ այն հասել է 1150-ի:

Ըստ երեւույթի, ջրի մեջ ավելացվող քլորի չափը չորս անգամ ավելացել է, սակայն դա ցանկացած արդյունքի չի բերում, քանի որ տեղի է ունեցել ջրախողովակի վթար, եւ խմելու ջրին խառնվում է կոյուղաջուրը: