Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Աթեշյանը` պատրիարքական փոխանորդ

Հասարակություն

Պոլսո պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ընտրվել է որպես պատրիարքական փոխանորդ:

Արքեպիսկոպոսի օգտին է քվեարկել է Պոլսո պատրիարքարանի` 26 հոգուց կազմված հոգևոր խորհրդի անդամներից 25-ը:

Արամ Աթեշյանը ծնվել է 1954 թ. Դիարբեքիրում, ունի երեք քույր և երեք եղբայր: Լրատվամիջոցներից մեկի հարցազրույցում նա նշել էր, որ նրանցից մի քանիսը ճնշումների ներքո կրոնափոխ են եղել, ինչի համար հայ հոգևորականը մեծ ցավ է ապրում:

Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեք կատարել իր պարտականությունները:

Այդ հաշվի առնելով Թուրքիայի հայ համայնքը պաշտոնապես դիմել էր Ստամբուլի իշխանություններին` աթոռակից պատրիարքի ընտրություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Սակայն պատասխանը եղել է այն, որ գործող պատրիարքի կենդանության օրոք կամ առանց նրա ինքնակամ հրաժարականի ճիշտ չեն նոր ընտրությունները, ավելի լավ է աթոռակից պատրիարքի փոխարեն ընտրել պատրիարքական փոխանորդ: