Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Vivarobet-ը արդեն նաեւ Վրաստանում

Բիզնես

"Վիվառոբեթ" բուքմեյքերական ընկերությունը բացել է նոր գրասենյակ Թբիլիսիում,քաղաքի հենց կենտրոնում` "Ռեդիսոն Սաս" հյուրանոցի հարևանությամբ, Ռուսթավելի պողոտայի վրա:

Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ այն զբաղեցնում է 1000 քառ.մետր տարածք և հագեցած է անհրաժեշտ ամենաժամանակակից տեխնիկայով:

Նորաբաց գրասենյակը Վրաստանում ամենամեծն է և հնարավորություն է տալիս խաղադրույքներ կատարել ամենատարբեր սպորտային և հասարակական իրադարձությունների վրա, ինչպես հենց այս հարմարավետ գրասենյակում` հետևելով խաղերի ընթացքին, այնպես էլ www.vivarobet.ge ինտերնետային կայքում:

"Սա իսկական նվեր է "Վիվառոբեթի" հայ հիմնադիրներից մեր վրացի բարեկամներին գալիք ֆուտբոլի Աշխարհի խաղերի նախօրեին",- ասում են ընկերության ներկայացուցիչները: