Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՁԵՌԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ

Մշակույթ

Հայ ձեռարվեստի վարպետների ամենալուրջ խնդիրը միջազգային շուկա դուրս գալն է, կարծում է «Ոսկեձեռիկ վարպետաց լիգայի» նախագահ Լուիզա Հովհաննիսյանը:

«Ոսկեձեռիկ վարպետաց լիգան», որն այսօր ընդգրկում է 600 անդամ, նպատակ ունի շուկա ձեռքբերել հայ վարպետների համար եւ բացի դրանից՝ վերականգնել այսօր մոռացության մատնված ձեռարվեստի ձեւերը: Այդ նպատակները իրականացնելու համար «Ոսկեձեռիկ վարպետաց լիգան» պատրաստվում է ստեղծել քոլեջ-ստուդիա: Ի դեպ, բացումից հետո առաջին տարին ուսումը անվճար է լինելու :

«Ոսկեձեռիկ վարպետաց լիգայի» կողմից ՄԱԿ-ի շենքում տարեկան մեկ անգամ կազմակերպվում են ցուցահանդեսներ: