Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրենտի Միրզոյանը` պրոռեկտոր

Հասարակություն

ՀՀ Լեզվի պետական տեսչության արդեն նախկին պետ Լավրենտի Միրզոյանն արդեն երկուշաբթի օրվանից` փետրվարի 15-ից փոխել է աշխատավայրը:

Այժմ նա Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր է,ուր մին այդ նա աշխատում էր իբրեւ դասախոս:

«Ա1+»-ի հետ զրույցում նա ժխտեց այն լուրերը, թե իբր ինքը հրաժարական է տվել. «Ես հրաժարական չեմ տվել, այլ իմ կամքով դիմում եմ տվել, որ այլ` իմ մասնագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ ինձ ազատեք աշխատանքից»:

Ըստ որոշ լուրերի` Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվելու Սերգո Երիցյանը:  Ի պատասխան մեր հարցման` պարոն Երիցյանն ասաց, թե առայժմ այդպիսի  տեղեկատվություն չունի եւ չի կարող հաստատել կամ ժխտել  այդ: