Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վան Դամը որոշեց մենամարտել

Սպորտ

Աշխարհահռչակ կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամը վերջնական որոշեց մենամարտել 1996 թ օլիմպիական խաղերի չեմպիոն, թայլանդցի բռնցքամարտիկ Սոմլուկ Կամսինգի հետ:

Մրցամարտը կկայանա այս տարվա հոկտեմբերին, Մակաոյում, որը ինքնավար քաղաք է Չինաստանի տարածքում: Այն կնկարահանվի եւ կցուցադրվի տարբեր հեռուստաշոուներով:

«Ես ցանկանում եմ ապացուցել, որ մարդը շնորհիվ ֆիզիկական ուժի ի վիճակի է հասնել մեծ հաջողություների եւ դառնալ դերասան», - մեկնաբանել է Վան Դամը:

Նշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին կլրանա հանրահայտ դերասանի 50 ամյակը, իսկ ահա Սոմլուկ Կամսինգը նրանից փոքր է 13 տարով: