Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՏՔԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ

Մշակույթ

«Օշական առանց զգացմունքի գնալ-գալ, նշանակում է հայ չլինել»,- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրատանը հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը:
Ըստ նրա, «Մեսրոպ Մաշտոցը վառեց մեր մտքի եւ հոգու ջահը, եւ մենք պարատավորենք մշտանորոգ պահել այն»:

Հունիսի 20-21-ը Օշականում տեղի է ունենում «Արագածոտն. հոգեւոր եւ մշակութային ժառանգություն» թեմայով գիտաժողով` նվիրված Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են հոգեւորականներ, գիտնականներ, ազգագրագետներ, արվեստագետներ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով, գիտաժողովի նյութերի հրապարակումից հետո «հնարարավոր կլինի լիարժեք տեղեկատվություն ստանալ Արագածոտն գավառի մասին»:

Այս մարզը հանրապետության պատմամշակութային հուշարձաններով հարուստ տարածքներից մեկն է: 2002թ. կառավարության կողմից հաստատվել է Արագածոտնի մարզի հուշարձանների ցուցակը, ըստ որի հաշվառվել եւ պետական գրանցում է ստացել 1755 հուշարձան: Դրանք դամբարաններ են, դամբարանադաշտեր, եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, ջրաղացներ:

Ըստ հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանի, ՀՀ կառավարության տրամադրած գումարները բավարար չեն տարածքի հուշարձաննների վերականգնման եւ պահպանման համար, ուստի իրենք այլընտրանքային ուղիներ են փնտրում այդ խնդիրները լուծելու համար։

Ըստ Գագիկ Գյուրջյանի, հնարավոր է Ամբերդը նորոգվի Իտալիայի, Ուշիի վանքը Գերմանիայի, Աղցքի հուշահամալիրը` Նորվեգիայի կառավարության տրամադրած գումարներով: