Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ Արգենտինայում

Սպորտ

Մինչեւ 20 տարեկան մեր շախմատիստները հաղթանակներով սկսեցին աշխարհի առաջնությունը:

Արգենտինական Պուերտո Մադրին քաղաքում մեկնարկեց մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի հերթական` թվով 48-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը:

Առաջին տուրում Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց արգենտինացի Էրնան Սատելիին, իսկ Աննա Հայրապետյանը, նույնպես սպիտակներով, պարտության մատնեց արգենտինուհի Նանսի Ֆլորեսին:

Այսօր տեղի կունենան 2-րդ եւ 3-րդ տուրերի պարտիաները: Ավետիք Գրիգորյանը սեւ խաղաքարերով կմրցի ադրբեջանցի Ուլվի Բայարանիի հետ, իսկ Աննա Հայրապետյանը` չինուհի Ժան Քսիաովենի հետ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 13 տուրով: Տղաների առաջնությանը մասնակցում են 87 շախմատիստներ, աղջիկների` 53 շախմատիստուհիներ: