Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԻՐՔ ԵՎ ԹԵՐԹ

Մշակույթ

Մայիսի 15-ի բրիֆինգում գրահրատարակչության գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից հաստատված 2003թ. գրահրատարակչության ծրագրով նախատեսված է 105 մլ. 600 հազար դրամ՝ 121 անուն գրքի տպագրության համար: Տպագրվող գրքերը ունեն տարբեր թեմատիկ բովանդակություն՝ մանկական, գիտահանրամատչելի եւ այլն:

Գործակալության պետը հայտնեց, որ տպագրվող գրքերի ցանկում ընդգրկված է նաեւ հայագիտական եւ պատմագիտական գրականություն, քանի որ այս տարի տեղի է ունենալու հայագիտական կոնֆերանս, ինչպես նա— մոտենում է Ցեղասպանության 90-ամյակը:

Նշվեց նաեւ, որ լավ վաճառվում են մանկական, պատմական գրականությունը, դասականների գործերը: Տեղեկացվեց, որ առաջին անգամ հրատարակվելու է «Խաղադարան»:

Էդվարդ Միլիտոնյանը անդրադարձավ նաեւ մամուլին տրվող պետական աջակցությանը, նշեց, որ այս տարի տրամադրվել է 40 մլ. դրամ: Գործակալության պետը հայտնեց, որ այդ միջոցները տրմադրվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող պարբերականներին, գարական-մշակութային հանդեսներին, տեղական, մարզական, երիտասարդական թերթերին: Նա հայտնեց, որ իրենք գումարներ տրամադրելով՝ թերթերի նկատմամբ վերահսկողութուն չեն կատարում ու տպագրված նյութերի հետեւից չեն գնում։