Սպարապետը «չի լինի» զինվորական
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 21-ին Արարատ քաղաքի կենտրոնում' համանուն հրապարակում տեղի կունենա Սպարապետ Վազգեն Սարգսյանի բրոնզաձույլ արձանի բացումը:
Քանդակագործ Արայիկ Ալեքյանը արձանի վրա աշխատում է փետրվարից:
Արձանն առայժմ ձուլարանում է: Քանդակագործը Վազգեն Սարգսյանին չի ներկայացնելու զինվորական հագուստով: Ըստ Արարատ քաղաքի քաղաքապետի օգնական Կարեն Մկրտչյանի' այդ Վազգեն Սարգսյանի մոր 'տիկին Գրետայի եւ եղբոր' Արմեն Սարգսյանի ցանկությունն է:
3մ 70 սմ բարձրությամբ արձանի վրա ներդրվել է 18 միլիոն դրամ: 12 միլիոն դրամը տրամադրել է Արարատ քաղաքաքապետարանը, իսկ մնացած մասը' Արարատի մարզի համայնքները, ընդորում' ամենաշատը տրամադրել է Վազգեն Սարգսյանի հայրենի' Արարատ գյուղի գյուղապետարանը' 1միլիոն դրամ:
«Մենք ուզում էինք,որ արձանը քարից լիներ,բայց քանի որ Արարատը փոշոտ քաղաք է,քարը այստեղ երկար չէր դիմանա»-, մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը: