Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՆ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Մշակույթ

Եվրոպան արձակագիր Դավիթ Մուրադյանի աչքերով, - այսպես կարելի է բնորոշել արձակագրի «Գնացքներ եւ կայարաններ» հայերեն եւ «Եվրոպան անիվների վրա» ռուսերեն ժողովածուները, որոնք ծնվել են 2տարի առաջ «Գրական ճեպընթացով» ուղեւորության արդյունքում:

Եվրոպացի 104 գրող, այդ թվում հայ գրողներ Դավիթ Մուրադյանն ու Լեւոն Խեչոյանը, մասնակցեցին այդ ծրագրին եւ գնացքով սլացան Լիսաբոնից մինչեւ Բեռլին: Դավիթ Մուրադյանի գիրքը եվրոպական ճանապարհորդության սոսկ նկարագրությունը չէ, այլ նաեւ լրացնում է ժամանակակից հայ գրականության մեջ առկա բացը: