Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք ինչ-որ մեկը չի՞ թաքցնում

Հարցազրույց

«Եթե ինչ-որ մեկը կապուղի է թաքցնում, ապա ես դրանից տեղյակ չեմ»,-«Ա1+»-ին ասաց Կապի եւ Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ, ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում պատգամավոր Անահիտ Բախշյանին ասվել էր, թե ազատ կապուղի կա: Երբ այդ մասին  բարձրաձայնեց «Ժառանգության» պատգամավորը, Վերահսկիչ պալատից սկզբում հայտարարեցին, թե Անահիտ Բախշյանը թյուրիմացության մեջ է, հետո էլ թե' զեկույց ներկայացնողը հարցը չի լսել: Իսկ պատգամավորի հարցը նույնն էր, ինչ «Ա1+»-ն ուղղեց նախարար Գուրգեն Սարգսյանին;

-         Հայաստանում կա՞ն ազատ  հեռուստակապուղիներ:

 -         Գիտեք, հիմա հեռուստատեսության զարգացման տարբեր տեխնոլոգիաներ կան, որոնք եթերային կապուղիների հետ կապ չունեն, եւ մենք չենք կարող մեկը մյուսի հետ կապել կամ շփոթել: Այսօրվա դաշտը, լիցենզավորման համակարգը, այդ լիազորությունները վերապահված են  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, իրենք են այդ դաշտը կարգավորում այսօր: Իրենք իրենց  տրված չափաքանակների մեջ իրենց ամբողջ հնարավորությունները սպառել են: Եթե նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ կընձեռնեն հետագայում, կանդրադառնանք:

-         Իսկ ինչպե՞ս է ընթանում  հեռարձակման ոլորտի թվայնացումը:

 -         Թվայնացման խնդրով միջգերատեսչական հանձնաժողովն է  զբաղվում:  Այս պահին հայեցակարգի մշակման աշխատանքներ են կատարվում: Արդյունքների մասին տեղյակ կլինեք: Համենայնդեպս, մենք ժամկետներ ունենք, ժամկետներում տեղավորվում ենք:

-          Եթե, ինչպես ասացիք` ազատ կապուղիներ չկան, այդ նշանակո՞ւմ է, որ ԵԽԽՎ պահանջի կատարման' բաց, արդար եւ թափանցիկ մրցույթի անցկացման համար վեստին պետք է փոփոխվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որով սառեցվում են    մրցույթների անցկացումը մինչեւ 2011թ:

-         Մրցույթն անցկացվելու է 2011թ, երբ որ մենք անցնենք թվային համակարգի:

-         Այսինքն' մինչ այդ որեւէ մրցույթ չի՞ անցկացվելու:

 -         Օրենքը( դուք էլ գիտեք, ես էլ) բոլորիս համար մեկն է. մինչ այդ օրենքով այդ նախատեսված չի:

Զրուցեց Կարինե Ասատրյանը