Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ

Մշակույթ

Այսօր Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը կազմակերպել էր «Մշակույթը, որպես երկրի տնտեսական մրցունակության գործոն» կոնֆերանսը, որի ընթացքում կոչ էր արվում մշակութային ժառանգությունը դարձնել եկամտի աղբյուր:

Մշակույթը բիզնեսի ոլորտ է, որտեղ անհրաժեշտ է ճիշտ կառավարում, որակյալ աշխատուժ եւ էական փոփոխություններ, - համոզված է պալատի փոխնախագահ Ջոնաթան Սթարքը: Այս դեպքում Հայաստանի մշակութային ժառանգությունը կդառնա գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: