Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

Մշակույթ

Ապրիլի 8-ից մինչեւ 14-ը Ազգային Գրադարանային շաբաթ է հայտարարվել: Շաբաթվա բացման արարողությունը տեղի կունենա Հայաստանի Ազգային Գրադարանում, որին կհետեւի Արագածոտնի մարզային գրադարանը: Այստեղ տեղի կունենա երկխոսություն «Ինքներս կերտենք մեր ապագան», «Բուհական գրադարանների դերը ուսանողների կրթական մակարդակի բարձրացման գործում»:

Իսկ Արմավիրի մարզային գրադարանում տեղի կունենա դասախոսություն «Արամ Խաչատրյանը գեղարվեստական գրականության եւ գեղանկարչության մեջ» թեմայով, կցուցադրվի եւ կքննարկվի «Արարատ» տեսաֆիլմը:

Գրադարանները որոշել են հիշել կանանց. «Անսահման է կնոջ աշխարհը» թեմայի քննարկում տեղի կունենա Վանաձորի մարզային գրադարանում: Հանդիպում կլինի ՀՀ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վահրամ Բաղդասարյանի հետ:

Ազգային Գրադարանային շաբաթվա ավարտին Հայաստանի Ժուռնալիստների Միությունում կլինի մամուլի ասուլիս եւ արդյունքների ամփոփում: