A
A
Նոր կապ զինված ուժերում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի եւ զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը:
ՀՀ զինված ուժերում ներդրված ժամանակակից թվային տեսահեռախոսային կապը պաշտպանության նախարարության ղեկավարության և զորամիավորումների հրամանատարների միջև նախատեսված է ինչպես զորքերի ամենօրյա գործունեության, այնպես էլ մարտական գործողությունների ժամանակ զորքերի ղեկավարման համար:
Խորհրդակցությունների անցկացումը թվային տեսահեռախոսային կապի հնարավորություններից միայն մեկն է: