Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» եւ «Ուլիսը»` կիսաեզրափակիչում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում այսօր կայացան պատասխան 2 հանդիպումները: Ինչպես եւ սպասվում էր` «Փյունիկը» եւ «Ուլիսը» դուրս եկան կիսաեզրափակիչ:

«Փյունիկը» ինչպես եւ առաջին խաղում, այնպես էլ պատասխան մրցավեճում 3:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Չեմպիոնի կազմում 1-ական գոլի հեղինակ դարձան Ալբերտ Թադեւոսյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Արտակ Ադրիկյանը:

«Ուլիսը» Կապանում 0:1 հաշվով պարտվեց «Գանձասարին»: Սակայն առաջին խաղում երեւանյան ակումբը հաղթել էր 4:1 հաշվով, ուստի այս պարտությունը չխանգարեց նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

Վաղը կկայանան քառորդ եզրափակիչի եւս 2 հանդիպումներ: Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի «Միկային», որին առաջին խաղում պարտվել է 1:3 հաշվով: Եւս մեկ հանդիպում կկայանա Աբովյանում, որտեղ կմրցեն «Արարատը» եւ «Բանանցը»: Այս թիմերի առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է «Բանանցը»: