Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկել է կիրճը

Հասարակություն

Մարտի 23-ին, ժամը 15.20-ին Հրազդանի կիրճն է ընկել (Կոտայքի մարզի Զովունի գյուղի հարակից հատված) քաղաքացի:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 16.45-ին ձորից դուրս են բերել տարբեր աստիճանի մարնական վնասվածքներ ստացած Զովունի գյուղի բնակիչ, 1966 թ ծնված Օլեգ Առաքելյանին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին:

Ընկել է ձորը

Մարտի 23-ին, ժամը 16.30-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը:

Ժամը 17.30-ին հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի բնակիչ Ս. Գևորգյանին պատկանող ՙԳԱԶ-3121՚ մակնիշի 10 ԼՕ 323 պ/հ ավտոմեքենան (վարորդը ընթացքում հասցրել է դուրս գալ ավտոմեքենայից): Զոհեր և վիրավորներ չկան:

Հրդեհ ՙՆաիրիտ՚-ում

Մարտի 23-ին, ժամը 11.36-ին ՙՆաիրիտ գործարան՚ ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել գործարանի թիվ 1/6 արտադրամասում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.46-ին, մարվել` 11.53-ին: Թթվածնի արտադրության արտադրամասում այրվել է կոմպրեսատորի` 15 քմ յուղ:

Ավտոպատահար

Մարտի 23-ին, ժամը 17.45-ին Երևան-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել պատահար:Մինչ փրկարարների ժամանումը` տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՙԿոսմոս ՍԱՏՏ՚ կազմակերպության ՙՄազդա Բ-2900՚ մակնիշի 167 ՕՕ 62 պ/հ ավտոմեքենան և ՙԿրԱԶ՚ մակնիշի ցեմենտատարը:

Պատահարի հետևանքով զոհվել է Վահրամ Քոչարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմեն Պողոսյանը և Սուրեն Գալստյանը տեղափոխվել են Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, իսկ Սիփան Գաբոյանը` Մասիս քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է ծանր: