Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավաթակիրը սկսում է պարտությամբ

Սպորտ

Հայաստանի այս տարի կունենա նոր գավաթիր, քանի որ այսօր գործող գավաթակիր Երեւանի «Արարատը» պայքարը թողնելու լուրջ հայտ ներկայացրեց: Աշոտ Կիրակոսյանի սաները քառորդ եզրափակիչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեցին «Բանանցին»:

Գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպել էին այս 2 թիմերը: Այն ժամանակ լրացուցիչ ժամանակում հաջողության էր հասել «Արարատը»: Այս անգամ վստահ հաղթանակ տոնեց «Բանանցը» եւ շոշափելի առավելություն ունեցավ պատասխան հանդիպումից առաւջ:

Քառորդ եզրափակիչի վերջին խաղում «Միկան» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Շիրակի» հետ մրցավեճում եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Ի դեպ, «Միկան» վերջնական հաջողության հասնելու դեպքում կիսաեզրափակիչում կմրցի «Բանանց»-«Արարատ» զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմելու լավ հնարավորություններ ունեն «Փյունիկը» եւ «Ուլիսը»: