Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրեսի ՚խղճահարությունն է հարուցելՙ

Քաղաքականություն

՚Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի կանխատեսելի բազմամարդությունը վարչախմբին ոչ միայն խուճապի է մատնել, ինչպես Հայ ազգային Կոնգրեսի ամեն մի հանրահավաք, այլեւ բացահայտ հիսթերիայի£ Այլ կերպ դժվար է բացատրել այն հրահանգը, որ տրվել է Երեւանի Ավան համայնքի ոստիկանությանը£

Երեկ, իմանալով Ավանի ՀԱԿ կազմակերպության ակտիվիստների հետ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպման մասին, այստեղ են ներկայացել մի խումբ ոստիկաններ եւ մտացածին պատճառաբանությամբ փորձել խանգարել հանդիպումը£

Երբ դա նրանց չի հաջողվել, հանդիպումից հետո ապօրինաբար ոստիկանության բաժին է տարվել Ավանի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանը, որին, փաստաբանի ներկայանալուց հետո ստիպված են եղել ազատ արձակել£ Ավելի ուշ ՚անհայտ անձինքՙ պոկել են գրասենյակի ցուցանակըՙ,-ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ՚վարչախմբի կողմից ոստիկանությանը սեփական ապօրինությունների գործիք դարձնելու հերթական այս փաստը£ Այսօրինակ գործողությունները, որոնք ուղղված են մարտի 1-ին հայտարարված հանրահավաքին մասնակցել ցանկացողների թիվը նվազեցնելուն, կարող են միայն խղճահարություն հարուցելՙ: